Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով Երեւան քաղաքի Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաեւ ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան եւ կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:





























