Գերմանիան հայտարարում է, որ եվրոպական եւ համաշխարհային գործընթացների շրջանակներում Վաշինգթոնի հետ անհրաժեշտ է ձգտել ավելի հավասարակշռված քաղաքականության, հաղորդում է AP-ն:
Եվրոպան պետք է լրացնի այն բացթողումները, որոնք առաջացել են միջազգային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Բեռլինում գերմանացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:
Մաասը նշել է, այնպիսի խոշոր կազմակերպությունների վրա, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ԱՀԿ-ն, եվրոպական ազդեցության ավելացման անհրաժեշտության մասին, որոնք Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո հայտնվել են ԱՄՆ-ի կոշտ ճնշման տակ: Դրա համար Հին աշխարհը պետք է մեծացնի այդ կազմակերպությունների ֆինանսավորումը:





























