Օգոստոսի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նիստին քննարկվել են առեւտրի եւ մաքսային համագործակցության ոլորտներում առկա խնդիրները: Մասնավորապես, ԵՏՀ-ն սահմանել է 2019 թվականի սակագնային քվոտաները երրորդ երկրներից ներկրվող գյուղմթերքների որոշ տեսակների համար, հաստատել է բէքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրման ձեւ եւ դրա լրացման կարգը, ընդունել է եվրասիական ինտեգրմանն ուղղված մի շարք այլ որոշումներ:

Հաստատվել են հաջորդ տարվա սակագնային քվոտաները երրորդ երկրներից ԵԱՏՄ ներկրվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար: Սակագնային քվոտաները սահմանվում են ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի համաձայն եւ անհրաժեշտ են Միության երկրներում առկա մսային հումքի եւ կաթնային շիճուկի առկա պակասը լրացնելու համար:

Սակագնային քվոտերի շրջանակներում ներկրվող ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ-ի Միասնական մաքսային սակագներում ներկրումային մաքսային սակագների իջեցված դրույքաչափեր են սահմանվել:

Դրանց կիրառումը թույլ կտա 2019 թվականին նվազեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատերերի ծախսերը մսային հումքով, մսամթերքով եւ կաթնային շիճուկով ներքին շուկան հագեցնելու դեպքում:

Հայաստանի Հանրապետությունն անցումային ժամանակահատվածում ներմուծման ավելի ցածր մաքսատուրքեր է կիրառում, քան նախատեսված է ԵԱՏՄ ՄՄՍ-ով, ուստի հաջորդ տարի Հայաստանին մսային հումքի եւ կաթնային շիճուկի սակագնային քվոտաներ հարկավոր չեն:

Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համար սակագների քվոտաները սահմանվել են Համաշխարհային առեւտրի կազմակերպությունում այդ երկրների սակագնային պարտավորությունների համաձայն: 2019 թվականին Ղազախստանի Հանրապետությունը սակագնային քվոտաների շրջանակներուկ կկարողանա 21 հազար տոննա խոշոր եղջրավոր անասունների միս եւ 140 հազար տոննա թռչնամիս ներմուծել: Ռուսաստանի Դաշնության համար 2019 թվականին աակագնային քվոտաների ծավալը կկազմի 570 հազար տոննա խոշոր եղջրավոր անասունների միս, 364 հազար տոննա թռչնամիս եւ 15 հազար տոննա կաթնային շիճուկ:

Բելառուսի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար սակագնային քվոտաների ծավալը սահմանվել է՝ հաշվի առնելով Բելառուսի եւ Ղրղզստանի կողմերի առաջարկները եւ համապատասխանաբար Բելառուսում եւ Ղրղզստանում դիտարկվող ապրանքների սպառման եւ արտադրության կանխատեսվող ծավալների միջեւ տարբերության սահմաններում:

2019 թվականին Բելառուսի Հանրապետության համար սակագնային քվոտաների ծավալը կկազմի 20 հազար տոննա խոզի միս, 10 հազար տոննա տնական հավի միս, 0.9 հազար տոննա հնդկահավի միս, Ղրղզստանի համար՝ 7 հազար տոննա խոշոր եղջրավոր անասունի միս, 3.5 հազար տոննա խոզի միս եւ 56 հազար տոննա թռչնամիս: