Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը պնդում է, որ Հարավային Կորեայի հետ լրացուցիչ զորավարժությունները կասեցնելու մասին ոչ մի որոշում չի ընդունվել, հաղորդում է AFP-ն:
Հունիսին Սինգապուրում Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական գագաթաժողովից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների կասեցման մասին:
«Մեր ռազմական դիրքորոշումը Սինգապուրում կայացած գագաթաժողովի ավարտից հետո չի փոխվել, եւ որեւէ որոշում չի կայացվել հետագա զորավարժությունների կասեցման մասին», - ավելացրել է նա:
Նախօրեին նա հայտարարել էր, որ Պենտագոնը այժմ չի ծրագրում դադարեցնել ապագա զորավարժությունները:





























