Օգոստոսի 31-ին ողբերգական  վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: