Բոտսվանայում վայրի բնության հայտնի արգելոցի մոտ գտնվել է 87 փղի մարմին:

BBC-ն վկայակոչելով տեղացի բնապահպաններին հաղորդում է, որ նրանք բոլորը սպանվել են ժանիքների համար:

Բոտսվանայում փղերի խոշորագույն պոպուլյացիա է, ինչը գրավում  է որսագողերին: Այս անգամ, բացի փղերից, նրանք  սպանել են նաեւ 5 սպիտակ ռնգեղջյուրների:

Նախորդ տասնամյակների ընթացքում Աֆրիկայի փղերի մեկ երրորդը սպանվել է, Տանզանիայի փղերի 60 տոկոսը սատկել է: