Twitter Inc-ի գործադիր տնօրեն Ջեկ Դորսին մտադիր է Կոնգրեսին ասել, որ ընկերությունը «որեւէ որոշում կայացնելու համար քաղաքական գաղափարախոսություն չի օգտագործում», հաղորդում է Reuters-ը: Դորսին ցուցմունք կտա  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովում:

Նրա գրավոր ցուցմունքներում նշվում է,  որ ընկերության վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս «վիճակագրական զգալի տարբերությունն» այն մասին, թե որքան հաճախ են օգտատերերը կարդում հանրապետականների եւ դեմոկրատների թվիթները: