Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփին «ապուշ» չի անվանել, հաղորդում է AP-ն: Այս մասին նշվում  է Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը Սպիտակ տանը » գրքում:

Սպիտակ տունն առանձին հայտարարության մեջ այս գիրքը «շինծու պատմությունների հավաքածու» էր անվանել:

«Այս գիրքը ոչ այլ ինչ է, քան շինծու պատմություններ, շատ նախկին դժգոհ աշխատողներ փորձում են նախագահին վատ լույսի ներքո ներկայացնել», - ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի նվաճումները մամուլում բավականաչափ չեն լուսաբանվում: «Դեմոկրատները եւ ԶԼՄ-ում նրանց դաշնակիցները հասկանում են, որ նախագահի քաղաքականությունն աշխատում է, եւ նման հաջողությամբ ոչ ոք չի կարողանա 2020 թվականին հաղթել նրան»: