Վիրջինիա նահանգի Բրայն անունով բնակիչը իր տունը շրջապատող ցանկապատով հոսանք է անցկացրել, որպեսզի դպրոցականներին հեռու պահի իր բակից, գրում է USA.one-ն:
Բրայնի խոսքով, երեխաներն իրեն հանգիստ չեն տվել՝ վազելով եւ աղտոտելով իր տարածքը, ուստի նա որոշել է ծայրահեղ քայլերի դիմել: Նրա հարեւանը պնդում է, որ անձամբ է զգացել հոսանքի հարվածը, երբ դիպչել է ցանկապատին:
Ամերակացին սակայն ստիպված է եղել տեղափոխել ցանկապատը, քանի որ այդ տարածքը նրա մասնավոր սեփականությունը չէ:





























