Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) շրջանակներում ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքները «դրական եւ կառուցողական» էին: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, հաղորդում է Reuters-ը:

Կանադայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել տեխնիկական հարցերով ԱՄՆ-ի առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ բանակցությունների արդյունքներից: