Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն երկրի հարավում ելույթի ժամանակ հարձակման է ենթարկվել։ Աջ ծայրահեղական քաղաքական գործիչին դանակահարել են։ Կասկածյալին կալանքի տակ են առել, հայտնում է DW–ն։

Վիրավոր թեկնածուին հասցրել են կլինիկա։ Նրա որդին իր թվիթերյան էջում հայտնել է, որ քաղաքական գործիչը մի քանի վերքեր է ստացել որովայնի շրջանում։

Բոլսոնարուն շուրջ 22 տոկոս վարկանիշով գլխավորում է նախընտրական քարոզարշավը այն բանից հետո, երբ դատարանը արգելել է ընտրություններին մասնակցել գլխավոր ֆավորիտին՝ ձախ կենտրոնամետ աշխատավորական կուսակցության առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը 2003-2011 թվականներին ծառայել է որպես երկրի նախագահ։ Նրան դատարանը  դատապարտել է 12.5 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով։