ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մինչեւ նոյեմբեր կառավարությունը «փակել»: Նրա խոսքով՝ դա, ավելի շուտ, տեղի կունենա ոչ վաղ, քան Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո:

Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը նշել է, թե իրեն համոզել են, որ կառավարության փակումը կվնասի իր հանրապետական գործընկերներին:

Թրամփը բազմիցս սպառնացել է կառավարությունը փակել, եթե Կոնգրեսը չկարողանա Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար գումար հատկացնել: «Ես, հավանաբար, դա չեմ անի, սակայն մենք դա կանենք ընտրություններից անմիջապես հետո»,- ասել է Թրամփը: «Եթե դա ինձնից կախված լիներ, ես կառավարությունը կփակեի սահմանային անվտանգության հարցի հետ կապված: Բայց ես չեմ ցանկանում քայլեր ձեռնարկել, որոնցով կարող եմ մեզ վնասել»,- նշել է նա: