Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում երրորդ գագաթնաժողովը կանցկացնեն սիրիական կարգավորման հարցով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ երեք երկրների նախագահների ներկա հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն կդարձնեն Իդլիբ նահանգի լարվածության թուլացման գոտիներում իրավիճակին, ինչպես նաեւ Դամասկոսում քիմիական զենքի կիրառման բեմականացման սպասվող սադրանքի խնդրին։
Գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, նախագահները մամուլի ներկայությամբ հանդես կգան հայտարարություններով, ապա քննարկումը կշարունակվի փակ ռեժիմով։ Գագաթնաժողովի ավարտին Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։





























