Թեղուտի հանքի շահագործող ընկերությունը հայտարարել է, որ պոչամբարի հետ կախված խնդիրներ կան, հետեւաբար, քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել, որեւէ գործունեություն չպետք է լինի այնտեղ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այդ եզրակացությունը պետք է տա ԱԻՆ-ը. «Մի նոր գործիքի մասին եմ ուզում խոսել. դա այն է, որ բոլոր հանգարդյունաբերական ընկերությունները պարտավորված են ամեն եռամսյակ ներկայացնել հողի, ջրի, կենսաբազմազանության, պոչամբարների վերաբերյալ մոնիտորինգային տվյալներ արտոնագրված լավորատորիաներում: Եթե դա չեն ներկայացնում, ապա դա հիմք է, որ 90-օրյա զգուշացում տալու, որից հետո պայմանագրերը լուծարելու»,-ասաց նախարարը:

Նա նկատեց, որ մինչեւ այսօր լիցենզիա ստանալուց հետո թե հանքը ինչով է զբաղվում, ինչ ծավալների է աղտոտում եւ այլն, պետությունը չուներ այդ տվյալները:

«Հիմա արդեն կան հանքարդյունաբերողներ, որոն չեն ներկայացրել այդ տվյալները: Մենք գրավոր դիմել են էներգետիկայի նախարարությանը, որ զգուշացնի եւ սկսի գործընթացը»,-ասաց Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է ներկայացնի նման տվյալներ»,-ընդգծեց Էրիկ Գրիգորյանը: