ԱՄՆ իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հայտարարել են Պաղեստինի ինքնավարությանը տրամադրվող ֆինանսական օգնության կրճատման մասին։ Համապատասխան ստուգումներից հետո որոշում է ընդունվել 25 մլն դոլարով կրճատել Արեւելյան Երուսաղեմում հիվանդանոցներին տրամադրվող օգնությունը, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ միջոցները կուղղվեն այլ ոլորտների ավելի առաջնահերթ նշանակություն ունեցող նախագծերին։

Պաղեստինի ինքնավարությում ԱՄՆ իշխանությունների այս որոշումը քաղաքական շանտաժ են անվանել։

Օգոստոսին ԱՄՆ իշխանությունները չեղարկել էին 200 մլն դոլար օգնության տրամադրումը Պաղեստինի ինքնավարությանը։