Իսպանիան հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ կվարի  լազերային նշանառությամբ 400 ռումբերի վաճառքի մասին, հաստատելով, որ անցյալ շաբաթ գործարքը ձախողվել է Եմենում Էր Ռիադի ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ իսպանական իշխանությունները հայտարարել էին, որ դադարեցնում են ռումբերի վաճառքը՝ Եմենի հակամարտության մեջ դրանց օգտագործման մտահոգությունների պատճառով: Մադրիդում նման գործողությունները բացատրել են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների Կանոնադրության նկատմամբ հարգանքի հավատարմությամբ: Գործարքի արժեքը գնահատվում է 1,8 միլիարդ եվրո:

Ըստ որոշ իրավապաշտպան կազմակերպությունների, Եմենի հակամարտությունում զոհվել է ավելի քան 10.000 մարդ, իսկ եւս 8.4 մլն մարդ սովամահության եզրին է: