ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի ուսուցչուհուց որեւէ նամակ չի ստացել, ապա հավելեց, որ կառավարությունը մարզային դպրոցների նկատմամբ չունի լիազորություն, այնտեղ կառավարումն ու լիազորությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ մարզպետարանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ դժգոհելով 63 տարեկանն անց մանկավարժներին աշխատանքից ազատելու որոշման դեմ:

«Չեմ կարող ասել՝ ինչ խնդիր է։ Եթե խնդիրներ ծագեն, ԿԳ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում խնդրին ընթացք կտա»,-նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ փաստաբան Դիանա Գրիգորյանն ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր, որ Արարատի մարզպետի կողմից դպրոցների տնօրեններին տրված կարգադրությունը՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին, հակասահմանադրական է:

Արարատի մարզպետի հերթական որոշումը. հիմա էլ աշխատանքից ազատում են թոշակառու մանկավարժներին