Այսօր իմ երեխաները չեն կարողանում դուրս գալ փողոց եւ շփվել իրենց հասակակիցների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ոչ միայն վտանգները զգում ենք, այլ այդ վտանքները կան: Եթե որեւէ մեկին թվում է, որ Ես եւ Սասուն Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորով շրջել եւ ինքնահաստատվում ենք, չարաչար սխավում են: Առհասարակ, չեմ ուզում թիկնազորով շրջել, ընտանիքիս հետ չշփվել, բայց ցավոք, վերջին շրջանում չեմ կարողանում դա անել: Անգամ, իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց եւ շփվել իրենց հասակակիցների հետ: Կողքից թվում է, որ մենք ռոմանտիկայի մեջ ենք, բայց հավատացեք՝ նման բան չկա: Մենք գործ ունենք լուրջ հանցագործություններ բացահայտելու հետ եւ մարդկանց հետո, որոնք պատրաստ են անել ամեն ինչ, պատրաստ են գնալ ամեն քայլի»,- ասաց Արթուր Վանեցյանը: