Արարատի մարզում, սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. =ամը 21։00-ի սահմաններում 32-ամյա Արտյոմ Սիմոնյանն իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 48-ամյա Քրիստինե Վ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով մոտոցիկլավարը շպրտվել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան Արտյոմ Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։





























