ԱՄՆ Նորթ Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է միջնակարգ դպրոցի տարածքում հրաձգության մասին, հայտնում է Las Vegas Review-Journal-ը:

Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել բեյսբոլի դաշտից ոչ հեռու: Միջադեպի հետեւանքով տուժել է 18-ամյա երիտասարդ: Նրան հոսպիտալացրել են, սակայն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է:

Նշվում է, որ ոստիկանությունը ճշգրիտ տեղեկություններ չունի՝ արդյոք մահացողը դպրոցի սան էր: Հրաձգության վայրում հայտնաբերվել է զենքը, սակայն առայժմ չի հաջողվել կասկածյալներին բռնել: