Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան որոշել է չմասնակցել հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է The Guardian–ը։
Նշվում է, որ ներկայումս քաղաքական գործիչն իր պատիժն կրում է կոռուպցիայի մեջ մեղադրանքի հետ կապված։
Աշխատավորների կուսակցությունում աղբյուրը հայտնել է, որ Լուլա դա Սիլվայի փոխարեն ընտրություններին կմասնակցի Սան Պաուլուի նախկին քաղաքապետ Ֆերնանդո Հադադը։




























