Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային ելույթի ժամանակ արված հայտարարությունը մինչեւ տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, սակայն Ճապոնիայի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի առնչությամբ  նույնն է մնում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի թղթակցին հայտնել են Ճապոնիայի ԱԳՆ–ից։

«Ճապոնիայի կառավարությունը տեղյակ է Պուտինի այդ ելույթի մասին։ Մենք ձեռնպահ կմնանք նախագահ Պուտինի հրապարակային ելույթը մեկնաբանելուց։ Սակայն Ճապոնիայի կառավարությունում փոփոխություն չկա այն հարցի վերաբերյալ, որ պետք է համառորեն շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագիր կնքելու շուրջ 4 հյուսիսային կղզիների պատկանելիության հարցը լուծելուց հետո»,–նշել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։