Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում, 1976 թ. ծնված Հասմիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.400 դրամ, նույնականացման, զեղչային քարտեր եւ շղթա:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: