Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենամեծ մարտահրավերն է, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի Բունդեսթագում սեպտեմբերի 12-ի գլխավոր բանավեճերում ելույթ ունենալով, Մերկելը փախստականների հոսքի մասին խնդիրն անվանել է «ավելի զանգվածային», քան տասը տարի առաջ եվրոգոտու ֆինանսական ճգնաժամը, հաղորդում է DW-ն:

Գերմանիայի կառավարության ղեկավարը շեշտել է, որ միգրացիոն ճգնաժամը վճռորոշ նշանակություն ունի Եվրամիության ապագայի համար, սակայն լուծումը դեռ չենք գտել: Դրա հետ մեկտեղ Մերկելը եվրոպական երկրներին համատեղ գործողությունների կոչ է արել, ասելով, որ «եթե Եվրոպան պարզապես ասի, որ մենք մեր սահմանները փակում ենք եւ մեզ համար միեւնույն է, թե ինչ  կատարվում մեր հարեւանների մոտ, ապա ոչինչ չի ստացվի»: