ԱՄՆ-ն եւ Ճապոնիան Հավայան կղզիների ափերի մոտ հաջողությամբ փորձարկել են Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը, հաղորդում է Reuters-ը:
Lockheed Martin Corp-ի Aegis համակարգը «վստահեցնում է, որ Ճապոնիան կկարողանա հաղթահարել տարածաշրջանում առաջացող սպառնալիքները», - ասել է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սեմ Գրեյվզը:
Անցյալ տարի Ճապոնիան, որոշել էր ԱՄՆ-ի Aegis համակարգի միջոցով ընդլայնել իր հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության ոլորտում ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռների աճող սպառնալիքին:
Տոկիոն զգուշությամբ է վերաբերում միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռնեի ծրագրերից հրաժարվելու մասին Փհենյանի խոստումներին:
Ճապոնիան նաեւ հայտարարել է, որ իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը նախատեսված են միայն ինքնապաշտպանության համար են եւ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, որը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ջանքերի կապակցությամբ:




























