2018 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում անասնաբուծությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.7 տոկոսով` կազմելով 196.6 մլրդ դրամ: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները:
Միաժամանակ, տարեկան կտրվածքով կաթի արտադրությունը կրճատվել է 7.8 տոկոսով` կազմելով 294.1 մլն լիտր:
Փորձագետների գնահատմամբ, 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին անասնաբուծական արտադրանքի արտադրության անկումը պայմանավորված է անցյալ տարի անասունների գլխաքանակի կրճատումով:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2017 թվականին նվազել է 45.7 հազարով կամ 6.5 տոկոսով` մինչեւ 655.8 հազար:
Բացի դրանից, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում մսի արտադրությունը ֆիզիկական ծավալով ավելացել է 2,2 տոկոսով՝ մինչեւ 22,4 հազար տոննա: Սակայն, որոշ փորձագետներ կարծում են, որ մսի արտադրության աճի ցուցանիշը սխալ է: «Եթե Հայաստանում մսի արժեքը բարձրանում է, արտադրության ինչ աճի մասին է խոսքը:
Մենք բոլորս գիտենք, թե որտեղից են այդ թվերը ստացվում», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Հիշեցնենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի, օգոստոսին Հայաստանում մսի գնի աճը կազմել է 2.4 տոկոս, իսկ օգոստոսին` կաթնամթերքի, պանրի եւ ձվի խմբում, արձանագրվել է 1 տոկոս գնաճ (վիճակագրական կոմիտեն այս ապրանքատեսակների գների դինամիկան առանձին չի հրապարակում):




























