Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտասահանյան լրատվամիջոցների հետ կապերի հարցերով օգնականը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ, հաղորդում է   i24NEWS-ը:

Հրատարակության տվյալերով առնվազն 10 կին Դեվիդ Քիզի վարքն «անպատեհ»  է բնութագրել, գրում է Mignews-ը:

Քիզի հասցեին մեղադրանքները  Twitter-ի իր էջում հրապարակել է ամերիկուհի Ջուլիա Սալազարը, որը ԱՄՆ-ի Դեմաոկրատական կուսակցության անդամ է եւ հավակնում է Նյու Յորքի Սենատի անդամ դառնալ:

Քիզն իր հերթին հերքում է մեղադրանքները՝ դրանք կեղծ անվանելով:

Նշենք, որ 2016-ին լրատվամիջոցներն արդեն հաղորդում էին, որ կինը, որի անունն այդպես էլ չբացահայտվեց, Քիզին մեղադրում էր սեռական ոտնձգության փորձի համար: