Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական սկանդալը դարձել է  Արեւմուտքի եւ նավթով հարուստ թագավորության միջեւ նոր «կարմիր գծերի» առաջացման պատճառ՝ Արեւմուտքի երկրներին զսպելով մարդու իրավունքների  վեաբերյալ հրապարակային քննադատությունից, գրում է AFP-ն:

Զայրացած Սաուդյան Արաբիան անցյալ ամիս արտաքսել էր Կանադայի դեսպանին եւ սառեցրել առեւտուրն այն բանից հետո, երբ Օտտավան դատապարտել էր ակտիվիստների դեմ ճնշումները Պարսից ծոցի պետությունում, որն ավելի ագրեսիվ է դառնում միջազգային քննադատության հանդեպ:

Կանադան խոստանում է միշտ պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում, չնայած նրան, որ երկու երկրների միջեւ բարձր մակարադկում բանակցություններ են անցկացվում տարաձայնությունները կարգավորելու համար:

Չնայած դատելով ամեն ինչց, միայն Կանադան է այդ կարծիքին:

 «Մենք համաձայանել ենք նոր կարմիր գծերին»,-ասել է արեւմտյան պաշտոնյան՝ բացատրելով, թե ինչու դաշնակիցները չեն սատարել Կանադայի դիրքորոշումը:  

 «Մենք փորձում ենք հասկանալ. կարող ենք արդյոք մենք քննադատական թվիթներ գրել մեր ԱԳՆ-ի անունից: Թե՞ այդ դեպքում անցանկալի անձ կդառնանք», - հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ Էր Ռիադից վտարված կանադական դեսպանը հայտարարվել էր «նեգրի թագավորություն»:

Խոշոր արեւմտյան տերությունները, ներառյալ ԱՄՆ-ն՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր դաշնակիցը, չաջակցեցին Օտտավային այդ առճակատման մեջ:

Անցյալ ամիս ԵՄ-ն նախատեսում էր Օտտավայի դիրքորոշման սատարման համար հրապարակային հայտարաություն տարածել, ասել է արեւմտյան պաշտոնյան, գրում է AFP-ն:

Սակայն մտքափոխվել է, Սաուդյան Արաբիայի արտգործանախարար Ադել ալ Ջուբեյրի հետ փակ հանդիպանը սահմանափակվելով պաշտոնական դիվանագիտական նոտայով:

 «Արեւմտյան երկրները շատ զգույշ կլինեն Սաուդյան Արաբիայի ներքին քաղաքականության բացահայտ քննադատության դեպքում»,- կարծում է Կանադայի համալսարանի պրոֆեսոր Բեսմա Մոմանին:

 «Կանադայի դեպքը ցույց տվեց, որ շատ գործարար գործարքներ կարող են խզվել, եթե քննադատությունը վերաբերում է Սաուդյան Արաբիայի կառավարիչներին»:

Իսպանիան հայտարարել է, որ լազերային նշանառությամբ 400 ռումբ կվաճառի Սաուդյան Արաբիային՝ չնայած Եմենի ռմբակոծումներին:

Մադրիդը մտքափոխվեց այն լուրերից հետո, որ Էր Ռիադը քննարկում է Իսպանիայի հետ 1.8 մլրդ եվրոյի ռազմական նավերի մատակարարման գործարքը չեղարկելու հնարավորությունը:

Վերլուծաբաններն ասում են, որ սա ցույց է տալիս այն, որ Սաուդյան Արաբիան ավելի հաճախ է օգտագործում իր տնտեսական լծակները, որպեսզի ճնշի արտաքին քննադատությունը: Եվ կարծես թե, դա աշխատում է:

Սաուդյան պաշտոնյաները մասնավոր կարգով պնդում են, որ քաղաքավարի փակ մասնակցությունն ավելի արդյունավետ դիվանագիտական գործիք է, քան թագավորության հրապարակային քննադատությունը, որը երկար ժամանակ քննադատվել է մարդու իրավունքների հետ կապված վիճակի համար:

«Քննադատության համար բարձրախոսի օգտագործումը կարող է չաշխատել», - AFP-ին ասել է մեկ այլ պաշտոնյա:

 «Բայց սաուդյան թագավորությունում ու՞մ հետ խոսես մարդու իրավունքների մասին: Փխգործակցության համար հստակ ուղիներ չկան»:

Վերջին շաբաթների ընթացքում Թագավորությունը ձերբակալել է մի քանի իրավապաշտպանների եւ կին ակտիվիստների, որոնցից ոմանք մեղադրվում են ազգային անվտանգությունը խաթարելու համար:

Միեւնույն ժամանակ, Կանադան առաջին երկիրը չէ, որը տուժել է թագավորության քննադատության համար:

2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիան հետ էր կանչել իր դեսպանին Ստոկհոլմից Շվեդիայի արտաքին գործերի նախարարի քննադատությունից հետո: Աղբյուրները նշում են, որ թագավորությունը կրճատել է հարաբերությունները որոշ գերմանական ընկերությունների հետ Բեռլինի հետ դիվանագիտական վեճի ֆոնին:

Սակայն արեւմտյան երկրների համար ընտրությունը միանշանակ է: «Եթե նպատակը գործարար հարաբերությունները պահպանելն է, ապա հանրային քննադատությունը մասնակցության միջոց չէ», - ասել է Մոմանին:

 «Սակայն եթե մտադրությունը քաղաքական ազատականացման եւ քաղաքացիական հասարակության սուբյեկտներին աջակցելն է, ապա հանրային քննադատությունը կարեւոր է ազգային սուբյեկտներին եւ միջազգային հանրությանը  տեղեկացնելու համար, որ սաուդյան քաղաքականությունը անընդունելի է»: