Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիք Փերրին պարզաբանել է, թե ինչի հետ է կապված «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով հակառուսական պատժամիջոցների հնարավոր սահմանումը: Նա այս մասին ասել է «Կոմերսանտի» հետ հարցազրույցում: 

Փերրիի խոսքով՝ հնարավոր սահմանափակումներն առաջին հերթին կապված են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հարցի հետ:

«Կա նաեւ Եվրոպային գազի մատակարարների սահմանափակ թվի ավելի ընդհանուր փիլիսոփայական հարցը»,- հայտարարել է Փերրին:

Նա հավելել է, որ դրանք տարբեր բաներ են, չնայած ինչ-որ չափով միեւնույն արդյունքի են հանգեցնում: Փերրին ընդգծել է, որ Եվրոպական երկրները, բացի Գերմանիայից, նույնպես շահագրգռված են «Հյուսիսային հոսք-2»-ի այլընտրանքով: Նա նշել է, որ ներկայումս նախագծի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ նոր որոշումներ չեն ընդունվել, սակայն դրանց սահմանման հավանականություն կա: