Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանի բնակիչը որդու հետ գերեզման է փորել եւ կողքին հուշարձան կանգնեցրել նախկին ողջ կնոջ լուսանկարով, որից հետո նրա բնակարանի մոտ է տարել դագաղի կափարիչը, հայտնում է A42.RU-ն:

Կինը տղամարդուն դատի է տվել, եւ դատարանը պատասխանողին պարտավորեցրել է գերեզմանափոսը լցնել, իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում 5 հազար ռուբլի վճարել:

Դատական կատարածուները հայտնել են, որ տղամարդն ու նրա որդին դատարանի պահանջը կատարել են:

Հունիսի 5-ին հաղորդվել էր, որ Օմսկի մարզի բնակիչը բանջարանոցում պատահաբար գտել էր իր հետ ապրող կնոջ նախկին ամուսնու կմախքը: Պարզվել էր, որ տղամարդը բացահայտել է 20-ամյա վաղեմության սպանությունը:

Կինը քննիչներին հայտնել էր, որ վեճի ժամանակ կացնով հարվածել էր ամուսնու գլխին, իսկ հետո մարմինը մասնատել եւ թաղել տնամերձ հողամասում: Սպանությունը կատարվել էր 1997 թվականին: Քննիչներին նա ասել էր, թե ամուսինը վաստակելու է մեկնել: