Ուգանդայի ընդդիմադիր Ռոբերտ Կյագուլանին իշխանություններին մեղադրում է իրեն ու եւս մեկ պատգամավորի խոշտանգելու մեջ՝ այն բանից հետո, երբ նրանք ձերբակալվել են անցյալ ամիս նախագահ Յովերի Մուսեվենիի շարասյան ուղղությամբ քարեր նետելու համար, հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունները հերքում են այս հայտարարությունը: Կյագուլանիին եւ նրա կողմնակիցներին երկրի առաջնորդի մեքենայի ուղղությամբ քարեր նետելու մեղադրանք է առաջադրվել. նախագահն Արիա քաղաք էր մեկնում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցությունից թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնելու:

«Ուգանդան դժգոհ է ԵՄ-ի կողմից անօրինական գործողություններին լուռ համաձայնության առիթով, որոնք կատարում են Եվրոպայի կողմից աջակցություն ստացող ինստիտուտներն ու քաղաքական գործիչները»,- ասել է կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ուգանդայի հանդեպ ԵՄ-ի թշնամական վերաբերմունքը պայմանավորված է Չինաստանի հետ հարաբերությունների ակտիվացմամբ:

Եվրամիությունը զգալի նյութական աջակցություն է ցուցաբերում Ուգանդային՝ ֆինանսավորելով խոշոր ավտոմայրուղիների եւ այլ ենթակառուցվածքների շինարարությունը: