Բնապահպանության նախարարությանը պատկանող կամ գերատեսչության կազմում գտնվող , այսօրվանից շիկացման լամպի փոխարեն, կօգտագործվեն էներգախնայող լուսադիոդային լամպեր (LED): Այս մասին լրագրողներին ասել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, LED լամպերով այժմ կլուսավորվի նախարարության շենքը, նրա գերատեսչության բոլոր ՀԿ-ները, ինչպես նաեւ Խոսրովի անտառի տարածքը, Դիլիջանի ազգային պարկը եւ այլն:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով, լուսադիոդային լամպերին անցումը կօգնի պետական բյուջեից մեծ գումարներ խնայել, քանի որ դրանք 8-10 անգամ պակաս էլեկտրաէներգիա են ծախսում, քան սովորական շիկացման լամպերը: Բացի այդ, նրանք ավելի էկոլոգիական եւ անվտանգ են:
Հիշեցնենք, որ LED լամպերը որպես լույսի աղբյուր են օգտագործում լուսադիոդները եւ հանդիսանում են էկոլոգիապես ամենամաքուր լույսի աղբյուրներից մեկը: Այս լամպերում չեն օգտագործում սնդիկ պարունակող նյութեր, ուստի լամպի շարքից դուրս գալու կամ կոլբայի վնասման դեպքում դրանք վտանգ չեն ներկայացնում:



























