«Երեւանի հանրություն» նախաձեռնությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քննադատեց Երեւանի Գլխավոր պողոտայի ծառուղու վերակառուցումը:

Սեպտեմբերի 19-ի ասուլիսում Թարխանյանը նշեց, որ վերակառուցման ընթացքում մեծ թվով 40-50 տարեկան սոսիներ են հատվել եւ դրա փոխարեն փոքր ծառեր տնկվել:

Այսպիսով, նրա խոսքով, Երեւանի կանաչ գոտուն լուրջ վնաս է հասցվել: Թարխանյանը ծառուղու կենտրոնում կառուցված սրճարանները, սարսափելի, գռեհիկ եւ անճաշակ անվանեց:

Նա պատմեց, որ մի քանի տարի առաջ, երբ նա դիմել էր քաղաքապետարան Գլխավոր պողոտայի ծառուղու սարսափելի վիճակի հարցով, նրան ասել էին, որ քաղաքապետարնը ոռոգման համակարգի համար միջոցներ չունի: Արդյունքում տարածքի բարկարգումը փոխանցվեց  «Տաշիր» բարեգործական հիմնադրամին:

Թարխանյանը նշեց, որ Forbes-ի վարկանիշում ընդգրկված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Կարեն Կարապետյանը կարող էր ներդրումներ կատարել եւ ծառուղին նվիրել հասրակությանը, այլ ոչ թե ծառերը ոչնչացներ եւ սրճարաններ կառուցեր: «Ամոթ է, երբ նման քայլի է գնում նման հայտնի մարդը: Չի կարելի այդ աստիճան անտարբերություն ցուցաբերել», - ասաց քաղաքապետի թեկնածուն: