Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննում է 19-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը, որի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, հաղորդում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Թուլուզի գիշերային ակումբներից մեկում. զոհի վրա 4 տղամարդ է հարձակվել:

Բռնաբարության տեսանյութը, որը հայտնվել է Snapchat-ում եւ Twitter-ում, սոցցանցերի օգտատերերի հաղորդումից հետո ոստիկանությունն արգելափակել է:

Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, որոնք, ենթադրաբար, 25-30 տարեկան են: