Իրանում հայտարարել են Ահվազ քաղաքում ահաբեկչության կասկածյալների կալանավորման մասին: Այս մասին ահաբեկչության զոհերի հուղարկավորության ժամանակ հաղորդել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին:
«Մենք պատասխանատվության կենթարկենք ամեն մի ահաբեկչին», - ասել է Ալավին` հավելելով, որ անվտանգության ուժերի կողմից արդեն մի քանի մարդ ձերբակալվել է:
Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը:




























