Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երեւան քաղաքի Կիեւյան («SAS» սուպերմարկետի մոտ) եւ Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Կիեւյան եւ Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:




























