200 Apple I համակարգիչներից մեկը աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով, հաղորդում է MarketWatch-ը:

Աճուրդի ներկայացուցիչները հրաժարվել են  վաճառողի եւ գնորդի անունները բացահայտել:

Նշվում է, որ Apple I մոդելի 200 առաջին անհատական համակարգիչները ստեղծվել են Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի կողմից Apple Computer-ի գոյության  առաջին օրերին:

Վաճառված համակարգիչը 16 բնօրինակներից մեկն է, որը մինչ օրս աշխատում է:

2014 թվականին Christie-ի աճուրդում վաճառվեց Apple I շարքի մեկ այլ նմուշ, որը գնահատվել էր 365 հազար դոլար: