Իսպանիայի Կանարյան կղզիները Եվրամիության «ամենազբոսաշրջային» շրջանն են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրոստատ վիճակագրական գործակալության տվյալները:
Մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկները Կանարյան կղզիների հյուրանոցներում եւ հյուրատներում գիշերել են շուրջ 103 մլն անգամ: Երկրորդ տեղում Կատալոնիան է. զբոսաշրջիկներն այստեղ գիշերել են 80 մլն անգամ:
Եռյակը եզրափակում է Խորվաթիայի Ադրիատիկ ափը (շուրջ 75 մլն գիշեր):



























