Հնագետները Գվատեմալայի հյուսիսում ավելի քան 60 հազար հինավուրց իրեր են գտել, որոնք պատկանել են մայա քաղաքակրթությանը՝ գում է Newsweek-ը։
Նոր բացահայտումներից կարելի է եզրակացնել, որ հին քաղաքակրթության քաղաքները եղել են ավելի սերտ կապված եւ ավելի խիտ բնակեցված, քան ենթադրվում էր նախկինում։
Մասնագետներն ասում են, որ այժմ անհրաժեշտ է «այս վայրերի այն ժամանակվա ժողովրդագրության, գյուղատնտեսության եւ տնտեսության վերագնահատում» կատարել։
Հետազոտության հեղինակ Մերի Ջեյն Ակունյան նշել է, որ բացահայտումը նման է «ակնոց դնելուն, երբ տեսադաշտը լողում է»։




























