Երաժշտության միջազգային օրը, որը 1975-ից սկսված նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին, հիմնվել է Միջազգային երաժշտական խորհրդի (IMC)-նախաձեռնությամբ, Լոզանում IMC-ի 15-րդ գլխավոր վեհաժողովի ժամանակ։

Երաժշտության միջազգային օրվա ստեղծման նախաձեռնողներից մեկն էլ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է։ Ամեն տարի այդ օրն ամբողջ աշխարհում նշվում է մեծ համերգային ծրագրերով, լավագույն արտիստների ու գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ։

Հնչում են համաշխարհային մշակույթի գանձարան մտած ստեղծագործությունները, կազմակերպվում են հանդիպումներ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտագետների հետ, որոնք նպաստում են երաժշտության տարածմանը հասարակության շրջանում։