Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինվորականները երկուշաբթիից սկսել են 2 երկրներին բաժանող ապառազմականացված գոտու՝ արեւմուտքից արեւելք ձգվող 4 կմ լայնությամբ հողի շերտի ականազերծումը, Սեուլից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից:

Ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծումը կատարվում է, մասնավորապես, Հյուսիսի եւ Հարավի բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման նպատակով, որ վերաբերում են 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների որոնմանը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ապառազմականացված գոտում կարող է լինել մի քանի տասնյակ հազար ական:

Առաջին փուլում նախատեսվում է Փհանմունջոմ սահմանային կետում 20 օրվա ընթացքում «համատեղ պահպանության գոտու» ականազերծումը: Այնուհետեւ ականազերծում կիրականացվի Կանվոնդո նահանգի Չհորվոն գավառում, որտեղ անցկացվելու են զոհվածների մասունքների որոնումները: