Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Այս մասին վարչապետը հայտնել է կիրակի երեկոյան՝ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման շուրջ Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի հարցով համազգային հանրաքվեի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Այսօրվա հանրաքվեն հաջող է անցել։ Եթե ձայների մեծամասնությունը դեմ լիներ, ես կանեի դա։ Սակայն երբ քաղաքացիների մեծ մասը կողմ է քվեարկել հանրաքվեին, ես ոչ միայն մտադիր չեմ հրաժարական տալ, այլ նաեւ աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Մակեդոնիան ՆԱՏՕ–ի ու ԵՄ–ի անդամ դառնա»,–հայտարարել է նա։

Ավելի վաղ Մակեդոնիայի վարչապետը խոստացել էր հրաժարական տալ հանրաքվեի անհաջող ելքի դեպքում։