Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում վատացում չի տեսնում՝ չնայած այն բանին, որ հայտարարել էր, թե հրաժարվում է Պեկին այցից՝ տեղեկացնում է AP-ն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պարզապես պետք է սովորի հարաբերություններ կառուցել «կոմունիստական ազգի հետ»։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող լարվածության պատճառով Մատիսը հրաժարվել է Չինաստան այցելելու իր ծրագրից։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները վատացել են առեւտրային վեճերի եւ մաքսային տուգանքների պատճառով։




























