ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքից հայազգի Լորիկ Չարքուդյանը հաղթել է դեմոկրատական կուսակցության փրայմերիզում եվ կմասնակցի Մերիլենդի պատգամավորական պալատի ընտրություններին։ Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:
Չարքուդյանի կարգախոսն է «Միացեք մեզ` կերտելու ավելի արդար եւ ներառող Մերիլենդ»։
Լորիգը բանտերում կրկնահանցագործությունը նվազեցնելու նորարարական ծրագրեր է մշակել, սննդի անվտանգության եւ հասարակական առողջության գրավոր օրենսդրությանն է նպաստել, դատարանների հետ աշխատել է`ցածր եկամուտ ունեցող անձանց համար արդարադատության հասանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, համայնքային ունեցվածքը շատացնելու ծրագրեր է մշակել, բռնության կանխարգելման ծառայություններ է մատուցել եւ փողոցային պայքար է մղել հասարակական անարդարության դեմ:
Չարքուդյանների ընտանիքը միշտ ակտիվ ներգրավված է եղել հայկական համայնքի գործերում: Լորիկի երկու պապերը Հայոց ցեղասպանությունից փրկված հայեր էին: Հորաքույրը` Արփի Չարքուդյանը, եղել է Հայ օգնության միության միջազգային նախագահը: Ինքը` Լորիկ Չարքուդյանը հաճախել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ` Մասաչուսեթսի Ուոթերթաունի հայկական տարրական դպրոցը:




























