Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,06 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 85,03 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 75,53 դոլար: