ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման թոյլ չի տալիս դստրերին օգտվել Facebook սոցիալական ցանցից: «Ես երեխաների կողմից Facebook-ի գտագործման կողմնակիցը չեմ: Դա այն չէ, ինչ նրանց պետք է: Այժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Օբաման` NBC-ին տված հարցազրույցում:
Նա նաեւ նկատել է, որ իր ընտանիքի բախտը բերել է այն իմաստով, որ գոյություն ունեն օբյեկտիվ սահմանափակումներ` անվտանգության ծառայության պահանջների տեսքով: 12-ամյա Մալիան եւ 9-ամյա Սաշան չեն կարող օգտվել Facebook ցանցից տարիքային սահմանափակման պատճառով: Facebook-ից կարելի է օգտվել 13 տարեկանից:
Միշել Օբաման չի բացառել, որ կթույլատրի դստրերին օգտվել Facebook-ից, երբ իրենք լքեն Սպիտակ տունը:





























