Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ գնում է խորհրդարան՝ բանակցելու խմբակցությունների հետ։
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հարթակից հայտարարեց, որ ինքը վարչապետ է եւ իրավունք ունի օրվա մեջ 24 ժամ մուտք գործել Ազգային ժողովի տարածք։
«Ես այժմ Դեմիրճյան փողոցի մուտքով կգնամ Ազգային ժողով։ Ոչ մի թուփ, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի ծառ, ոչ մի տերեւ, ոչ մի պատգամավոր չի վնասվելու։ Ես կգնամ, մուտք կգործեմ Ազգային ժողովի տարածք, որ բանակցեմ նաեւ այնտեղ գտնվող պատգամավորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ»,– ասաց վարչապետը։
Նշենք, որ պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստից հետո չեն կարողանում դուրս գալ Ազգային ժողովից, քանի որ քաղաքացիները փակել են ԱԺ մուտքերն ու թույլ չեն տալիս պատգամավորներին դուրս գալ։


























