ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոենիին կանխել ամերիկացի դերասանուհի Սթորի Դանիելսի (իսկական անունը` Ստեֆֆանի Քլիֆորդ) հրապարակային ելույթները, որտեղ աղջիկը կարող էր պատմել իրենց ենթադրյալ սեռական կապի մասին, պատմել են ABC News-ի աղբյուրները:
Նշվում է, որ Թրամփը ավելի վաղ այս տարի Քոենին հանձնրարարել էր իրավաբանական ուժով փորձել կանխել Սթորի Դանիելսի հրապարակային ելույթներն իրենց սեռական կապի մասին, որը, ըստ աղջկա, իրենց միջեւ եղել նրանց 2006 թվականին:
Թրամփի միջամտության մասին առաջինը հաղորդել էր The Wall Street Journal-ը: Այդ ժամանակ հրատարակությունը հայտնել էր պոռնոդերասանուհու հետ 130 հազար դոլարանոց գործքարի մասին: Թրամփը հերքել էր այդ լուրերը եւ ասել, որ չգիտի նման գործարքի գոյության մասին:
Հետագայում Թրամփը խոստովանել էր, որ նա Քոենին կփոխհատուցի ծախսերը՝ լռության համար պոռնոդերասահունուն տրված գումարների համար, սակայն պնդում էր, որ գործարքի մասին իմացել է այն կնքելուց հետո:
Այժմ նոր տեղեկատվությունից հետո այն ժամանակվա իրադարձությունների մասին Թրամփի վարկածի առնչությամբ լրացուցիչ հարցեր են առաջանում, հաղորդում է Gazeta-ն:




























