Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2019 թվականին ակնկալում է բոլոր ժամանակների խորհրդարանական ընտրությունների «ամենատհաճ» քարոզարշավը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Huffington Post Canada-ին:

 «Ներկայումս մենք  ակնկալում ենք Կանադայի պատմության մեջ ամենահակասական, բացասական քաղաքական արշավը», — ասել է Թրյուդոն:

Ավելի վաղ Կանադայի վարչապետը հայտարարել էր 2019-ի ընտրություններին իր մասնակցության մասին: Այնուամենայնիվ, Թրյուդոն հավաստիացրել է, որ  ինչպես եւ 2015-ին հաղթանակի դեպքում, նա իր հակառակորդների դեմ չի կիրառի անձնական հարձակումներ  եւ բացասական վարքագիծ:

«Կարող եմ ասել, որ մենք նույնը կանենք ինչ եւ 2015-ին. ոչ մի անձնական մեղադրանք, ուժեղ բաժանում քաղաքական հարցերով. ես չեմ զբաղվի անձնական հարձակումներով եւ մեր թիմից ոչ ոք չի անի այդ», -հավելել է Թրյուդոն:

Թրյուդոն կրկին կառաջադրվի Կանադայի Լիբերալ կուսակցությունից, նշվում է հրապարակման մեջ: Նրա խոսքով, «դրականը» այս ընտրություններում հաղթելու միակ ճանապարհն է: Նա նաեւ նշել է, որ 2015 թվականի ընտրություններում նա հասկացել է, որ քաղաքականության մեջ կարեւոր է «մարդկանց միավորելը»:

Ըստ Թրյուդոյի, իր քարոզարշավը ապացուցել է, որ ավելի լավ է ընտրողներին վերաբերվել որպես ռացիոնալ եւ խելացի քաղաքացիների, այլ ոչ թե կույրերի, որոնք ահաբեկման մարտավարության են ենթարկված: