Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի եւ պաշտպանության խորհրդարանական կոմիտեն հավանություն է տվել Կոսովոյի Անվտանգության ուժերը Բանակի վերափոխման օրնագծերի փաթեթին եւ ուղարկել է պատգամավորների հաստատմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոսովոյի Անվտանգության ուժերը լիարժեք Զինված ուժերի վերափոխելու մասին երեք օրինագծերի խորհրդարանական ընթացակարգի անցկացմանը սեպտեմբերին կողմ էին քվեարկել Կոսովոյի կառավարության բոլոր անդամները՝ ազգային փոքրամասնություն «Սերբական ցուցակ» կուսակցության երկու նախարարի բացակայությամբ: Քվեարկության նախաձեռնողն էր անվտանգության ուժերի նախարար Ռուստեմ Բերիշան:
Պրիշտինան սեփական բանակ չունի: Կոսովոյի զինված ուժերի կազմավորման համար անհրաժեշտ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել՝ 120 խորհրդարանականների առնվազն երկու երրորդի համաձայնությամբ: Վերափոխումն այլ ճանապարհով կատարելու Պրիշտինայի փորձերը՝ սովորական օրենքի միջոցով Անվտանգության ուժերի լիազորությունների ընդլայնման միջոցով, 2017 թվականին բախվել էին միջազգային հակազդեցության, այդ թվում՝ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից:




























